Թուրքիան ու Իսրայելը հոշոտում են Սիրիան, իսկ Սաուդյան Արաբիան, Քաթարն ու մնացած սուպերհարուստ պետությունները ոչ միայն վախենում են մոտ գալ, այլ, վախից կծկված, մտածում են՝ ոնց անեն, որ հաջորդ հոշոտվողը իրենք չլինեն։
94-ին հիշում եմ նման մի բանակցող, որն ուզում էր հանձնել ազատագրված տարածքները ոչ մի բանի դիմաց, ԼՏՊ-էր անունը: Կարծեմ՝ հենց դրա համար էլ ասացին՝ գրի-գնա...
Այ սրա համար են Ալիևն ու Նիկոլը ցանկանում լուծարել Մինսկի խումբը: Լուծարել, որպեսզի ոչ մի պաշտոնական վերաբերմունք կամ գնահատական չհնչի, որ ոչ ոք Ալիևի ճակատին չասի՝ այո, իրեն ստիպել են ճանաչել Արցախի կարգավիճակը...
Սպասում է, որ Թրամփը կստանձնի նախագահի պաշտոնն ու իր ընթացքից շեղված աշխարհը կարգի կբերի:
Սպասեք:
Այնինչ, Թրամփն իր առաջին պարտությունը կրեց հենց ԱՄՆ-ում:
Օրերս հայտնի դարձավ, որ թուրքական ENKA ընկերությունը միջազգային արբիտրաժում հաղթանակ է տարել Թբիլիսիի նկատմամբ: Վերջինս պարտավորվում է ընկերությանը վճարել 382,3 մլն ԱՄՆ դոլար՝ Նամախվանի ՀԷԿ-ի նախագծի կասեցման վնասները հատուցելու նպատակով...
Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept» (թրք. Statejik derinlik) գրքում հատուկ տեղ է տվել Կոսովոյին (Ալբանիային կից) և Լեռնային Ղարաբաղին (Ադրբեջանում)։ Ընդ որում, ըստ Ահմեդ Դավութօղլուի, Կոսովոն Բալկաններում (Ալբանիա), իսկ Լեռնային Ղարաբաղը (Ադրբեջանում) Հարավային Կովկասում Թուրքիայի հիմնական կռվաններն են, որոնց միջոցով Թուրքիան իր ազդեցությունը պետք է խարսխի Բալկաններում և Հարավային Կովկասում՝ ստեղծելով մերձավոր տարածաշրջանում իր ռազմավարական խորությունը։
2023թվականին Հայաստանն արտահանել է 4,5 միլիոն կարատ ադամանդ, որը 30 անգամ ավելի է Հայաստանում արտադրվող ադամանդի քանակից։ Նիկոլ Փաշինյանի մտերիմ օլիգարխները մեծ փողեր են աշխատում պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի ադամանդը և ոսկին Հայաստանի միջոցով արտահանելով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել։
Մոլորությունների կծիկը ուղեկցում է հայ ժողովրդին ամբողջ նորանկախ շրջանում, բայց մինչ օրս ոչ մի քաղաքական ուժ կամ հանրային միավոր հետամուտ չի եղել այն քանդելուն:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...